- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ
* * *
Մի աստղ ընկավ, հոգին փչեց,
Եվ խավարում շունը ոռնաց,
Հոգիս հանկարծ մի երգ հիշեց,
Ինչ-որ հեռու մի լույս որսաց:
Սերը ինձ հետ դաշինք կնքեց,
Խենթ կարոտս խելոքացավ,
Խնդությունս սիրտս լքեց,
Տխրությունս տանտեր դարձավ: