- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱՆՈՒՇ ՆԱԳԳԱՇԵՆ
* * *
Չէ՛, չկրցար սիրտս կարդալ...
Սակայն գիրքս պիտի կարդաս,
Ու թերեւս նոյնիսկ խնդաս,
Թէ ես ինչպէս խենթի մը պէս
Սպասեր եմ ծաղիկներուդ...
Գիտեմ երբեք պիտ' չղրկես
Փոխան ծաղկի տուիր փուշեր,
Որոնք ամէն տարեդարձի
Պիտի խոցեն սիրտս աւելի...
Ալ չղրկես ծաղիկները,
Չէ՛, չխղճաս յանկարծ ինծի.
Այնքան խոցուած է իմ սէրը...
Թող չտխրիս ծաղիկները: