- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Հռոմի արևմտյան աշխարհի կայսր Կոստանդիանոս Մեծի մայրը՝ սրբուհի Հեղինեն, իր զավակի համար եղել է բարի գործերի մղիչ ոգին և Նիկիայի ժողովից մեկ տարի հետո՝ 326 թվականին, իբրև կայսերամայր և հեղինակություն՝ գնացել է Երուսաղեմ կարևոր գաղափարներ, հղացումներ իրագործելու: Սրբուհի Հեղինեն Հիսուսի գերեզմանափոսի վրա կառուցել է տալիս Սուրբ Հարության Տաճարը. միևնույն ժամանակ հետևելով հնագետ Հուդա անունով հրեա անձնավորության մատնանշումներին՝ պեղումների շնորհիվ դուրս է բերում Հիսուսի և երկու ավազակների խաչափայտերը, որոնք թաղված էին Հիսուսի Ս. Գերեզմանից քիչ հեռու գտնվող աղբանոցում: Ըստ ավանդության Հիսուսի համար գործածված խաչափայտը գտնելու համար, սրբուհի Հեղինեն նոր մահացած պատանու մարմին է բերել տալիս և հաջորդաբար, որոշ սպասումով, դնել է տալիս գտնված երեք խաչափայտերից մեկի կամ մյուսի վրա: Եվ երբ պատանին դրանցից մեկին հպվելով հարություն է առնում, ճշմարիտ խաչը գտնված է համարվում: Հրեա բանգետը՝ Հուդան՝ հիացած այս եղելությունից՝ ինքը ևս քրիստոնյա է դառնում, նվիրվում է անդուլ քարոզչության և ապա կրոնական ասպարեզում բարձրանում է եպիսկոպոսության և կոչվում՝ Կյուրեղ եպիսկոպոս:
#Երուսաղեմ #Պատրիարքություն #Սրբավայր #ՎանքԵկեղեցի #Տաճար #ՀարությանՏաճար #Գիտեքթե