- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Տիեզերական վարդապետ Գրիգոր Աստվածաբանը իր ծննդավայրի անունով կոչվում է նաև Նազիանզացի: Ծնվել է մոր աղոթքներով, որ արու զավակ չուներ և այդ էր խնդրում Աստծուց: Գրիգորն ուսանել է Կեսարիայում, Պաղեստինում, Ալեքսանդրիայում և Աթենքում՝ ստանալով փիլիսոփայական և հռետորական կրթություն: Աթենքում նրա ընկերակիցն էր Բարսեղ Կեսարացին, և երկուսը մարդկանց ուշադրությունը գրավում էին իրենց ժուժկալությամբ ու ճգնությամբ՝ հիացմունք պատճառելով քաղաքի բնակիչներին: 361 թվականին քահանա ձեռնադրվելով՝ նա դարձավ Նազիանզի եկեղեցու առաջնորդը: Իսկ 381 թվականին նշանակվեց Կոստանդնուպոլսի եպիսկոպոս: 381 թվականին Կոստանդնուպոլսում նա մասնակցել է Երկրորդ Տիեզերական ժողովին: