- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Երուսաղեմի Աբրահամ Պատրիարքը, երբ լսում է, որ Սալահեդդինը աչք է տնկել հայոց գեղեցիկ վանքի վրա, իր միաբանների հետ միասին անմիջապես գնում է նրա մոտ ու հիշեցնում տրված հավատարմագիրների մասին, որոնցով բոլոր աղոթատեղիները իրենց էր շնորհվել: Սուլթանը խոստանում է վանքը նրանց շնորհել միայն մի պայմանով: Միայնակ մտնում է սրբոց Հակոբյանց Մայր Տաճար, ու ավագ խորանի առջև մի կանթեղ վառելով դուրս է գալիս, փակում դուռը և կնքում իր մատանիով, և խոստանում է վանքն ու եկեղեցին միաբանությանը հանձնել, եթե իր արշավանքներից ետ վերադարձին դռան կնիքը ու ներսում թողնված նշանը անաղարտ գտնի: Այդ ժամանակներից գավիթում կառուցվել են տաճարի ավագ դռան աջ ու ձախ կողմերում գտնվող երկու սեղանները, որոնց վրա պատարագ էին մատուցում՝ այնքան ժամանակ, որքան եկեղեցին փակ էր: Յոթ տարի հետո Սալահեդդինը արշավանքից վերադառնում է, ու գալով վանք՝ եկեղեցու կնիքը անեղծ է գտնում ու երբ մտնում է ներս, տեսնում է իր վառած կանթեղը տակավին վառվում է, թեև սարդերը ոստայն էին հյուսել շուրջը: Սուլթանը այս հրաշքից հիացած՝ վանքը հանձնում է հայերին, իբրև ճշմարիտ տերեր, աստվածատուր պարգև համարելով այն՝ շնորհված նրանց:
#Տաճար #ՎանքԵկեղեցի #Երուսաղեմ #Պատրիարքություն #Սրբավայր #Գիտեքթե