- Ներսեհ Ա. Ա.
Մեծ Պահքի 19-րդ օրվա խորհուրդը

Կյանքում գոյություն ունեն արդարության և ճշմարտության բազում ըմբռնումներ, սակայն քրիստոնյայի համար ճշմարտության չափանիշը բացահայտվում է Աստծո Խոսքում. Աստված է արդարության և ճշմարտության աղբյուրը. «Ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը» (Ես. 45:19):