- Ներսեհ Ա. Ա.
Մեծ Պահքի 20-րդ օրվա խորհուրդը

Կյանքում հաճախ է պատահում, որ կյանքի ինչ-ինչ բարձունքների հասնելիս մենք մեծամտաբար լցվում ենք անձնապաստանությամբ` կարծելով, թե ունեցածը սոսկ մեր ձեռքբերումն է: Սակայն կա մի պարզ ճշմարտություն, որ մոռանալ չի կարելի.
«Մի՛ ասա քո մտքում, թէ՝ «Իմ ուժով ու ձեռքի զորությամբ եմ տիրացել ես այս մեծ հարստությանը», այլ հիշի՛ր քո Տեր Աստծուն, որովհետև նա է քեզ ուժ տալիս այդ հարստությանը հասնելու համար»: