- Ներսեհ Ա. Ա.
Մեծ Պահքի 23-րդ օրվա խորհուրդը

Ո՛վ դու Ամենակալ մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի։ Որքան էլ որ ցավալի է, հաճախ քրիստոնյա` Քրիստոսի աշակերտ ենք անվանում ինքներս մեզ` երբեք ու երբեք չանդրադառնալով, որ միայն խոսքը կամ միայն ճշմարտության ընդունումը մեզ քրիստոնյա չի դարձնի: Անհրաժեշտ է սուրբ գործ, անհրաժեշտ է հոգևոր արարք ու սիրո գործուն պատասխանատվություն, որով միայն կարող ենք ապացուցել մեր` Քրիստոսի աշակերտ լինելը: Սուրբ Հակոբոս առաքյալն ասում է.«Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտայայտող գործեր չունենա» (Հակ. 2:14)։