• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայոց լեզու

Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս, Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս,- Էլ հայրենիք ինչո՞ւ եկար, Թե պիտ խոսես օտար լեզվով, Խմես հայոց գինին նեկտար, Կենաց կանչես օտար լեզվով, Քաղես հայոց վարդերն ու հեզ Աղջիկ կանչես օտար լեզվով: Իրավ քանի լեզու գիտես՝ Այնքան մարդ ես՝ իրավն ասին, Բայց, որ քո հայ լեզուն չունես, Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին, Որ թողել ես քո մայրենին՝ Հարամ է քեզ հայոց գինին, Հարամ է քեզ աղջիկն հայոց, Հայոց սիրտը, Մասիսն հայոց: Մայր հայրենիքն էլ ի՞նչ սրտով Քո ոտքերն էլ գրկե վարդով... ...Ա՜խ, չէ, Մասիսն հալալ է քեզ, Հայոց վշտում դու մեղք չնես, Հալալ է քեզ հողն հայրենի, Թող քեզ ջուրն էլ դառնա գինի: Քանզի հայոց վայ սփյուռքում Պանդխտությունն է դեռ պոկում: Հայի բերանից հայոց լեզուն, Օտարն հայոց մահն է ուզում... Բայց նա է հայ, ով հովազի Արնախում երախումն էլ Իր մայրենի լեզվով խոսի, Մոր կաթի հետ ծծած լեզվով, Որ հայ գետը ծով ծնի, ծով,- Ժխորում էլ Բաբելոնի Խոսի լեզվով իր մայրենի Հայոց լեզվով, որ միշտ ջահել, Մեզ բյուր դարեր հայ է պահել:

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՀովհաննեսՇիրազ