- Ներսեհ Ա. Ա.
Մեծ Պահքի 24-րդ օրվա խորհուրդը

«Մի՞թե մեկը պիտի կարողանա իմ դատաստանը ծռել» (Հոբ 39:32)– յուրաքանչյուրիս հարց է ուղղում Աստված: Թերևս հավատացյալ մարդու համար կյանքը բարեպաշտ, քրիստոնեավայել ու սրբությամբ ապրելու համար կարևոր մի խթան է Տիրոջ արդար դատաստանը, որից խուսափել չի հաջողվի ոչ ոքի` լինի նա հավատցյալ, թե` անհավատ: Աստծո դատաստանն անբեկանելի է: Ապրի՛ր այնպես, որ ապարդյուն չմտածես այն ծռելու մասին: