top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀԱԳԱՆ ԴԱՎԹՅԱՆ

Երկիր, քարի մոլուցք

Երկի՛ր, քարի մոլուցք ու մոլեգնած դու ջուր,

Երկի՛ր, սեզի սոսափ ու կապույտի սահանք,

Աստծուն խոյահարող լեռան քարե եղջյուր

Ու զղջացող վիհի քարե ապաշխարանք:

Երկի՛ր, ձյունահողմի ճերմակ ու ձիգ գանգատ

Եվ անդունդներն ընկած մրրիկների հարցում,

Երկիր, քարափն ի վար ջրի կապույտ զանգակ,

Ծաղկաթերթի թախիծ ու մամուռի արցունք։

Երկի՛ր, պղնձի ճիչ, որձաքարի հառաչ

Եվ խաչքարին խաչված գեղեցկության աղերս,

Երկի՛ր, արեգակի ու անհունի առաջ

Դու ծնկածալ աղոթք, վեր խոյացող դու ծես։

Երկի՛ր, որդին եմ քո, դար ու դարեր անկանգ

Ես գնում եմ քեզ հետ ճամփիս վիհ ու բարձունք

Ես՝ քարեղեն մոլուցք, ձյունահողմի գանգատ,

Ծաղկաթերթի թախիծ ու մամուռի արցունք:

#ՎահագնԴավթյան #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page