- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Աղոթագրությունը միջնադարյան հայ մատենագրության տեսակ է, որ սկիզբ է առել 5-րդ դարից՝ հայ գրերի գյուտից հետո, խարսխված քրիստոնեական վարդապետության և Ս. Գրքի վրա: Հայ աղոթագրությունը հիմնականում ամփոփված է տարբեր աղոթագրքերի, Ժամագրքի, Պատարագամատույցի, Շարակնոցի, Մաշտոցի, Գանձարան-Տաղարանների մեջ: Այն զարգացրել են Սահակ Ա. Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Հովհաննես Սարկավագը և այլոք: Աղոթագրությունը մեծարժեք նյութ է պարունակում հայ ժողովրդի պատմաքաղաքական անցյալի, ազատագրական և հայրենասիրական ձգտումների, աշխարհընկալման, աստվածաբանական և փիլիսոփայական մտքի վերաբերյալ: Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև գեղարվեստական գրականության համար՝ իր կառուցվածքային և լեզվաոճական բազմազան առանձնահատկություններով: 5-րդ դարից սկսյալ նաև մեծ տարածում է ստացել հայ թարգմանական աղոթագրությունը: Թարգմանվել են Ընդհանրական եկեղեցու սուրբ հայրերի (Հովհան Ոսկեբերան, Բարսեղ Կեսարացի, Եփրեմ Ասորի և ուրիշներ) աղոթքներն ու աղոթագրքերը, որոնք նույնպես տեղ են գտել հայ ծիսական և աղոթքների ժողովածուներում: