top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Մեծ Պահքի 28-րդ օրվա խորհուրդը


«Ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ» (Եփես. 6:15)։ Ավետարանը` Քրիստոսի հաղթանակի բարի լուրը, այս կյանքում քրիստոնյաներիս ամուր քայլերի և խաղաղության կարևորագույն երաշխավորն է, հետևաբար ցանկացած մեկս պարտավուրություն ունենք վարժվելու ու հմտանալու Քրիստոսի Ավետարանի` Աստծո Խոսքի գիտության մեջ:

Ավետարանի մեզ հորդորած պարտավորություններից մեկն էլ, որը ապահովում է խաղաղ կյանքը, վերցրած պարտքը վերադարձնելու զգացում ունենալն է.

Ուրիշից պարտք վերցված դրամը կամ ունեցվածքը պատճառ է լինում, որ պարտապանը լինի ինչ-որ տեսակի գերության մեջ: Մեկ այլ իմաստով՝ Հիսուսն ուսուցանում էր, որ մենք պետք է Հորը խնդրենք, որ ների մեզ մեր մեղքերը, կամ ազատի մեզ մեր մեղքերի գինը վճարելուց, Հիսուս Քրիստոսի քավության միջոցով, այն բանից հետո, երբ մենք ուրիշներին ներում ենք մեզ հասցրած իրենց վիրավորանքների համար (Մատ. Զ.12; 3):

Ամբարիշտը փոխ է առնում և չի վճարում, Սաղ. ԼԷ.21.

Փոխ առնողը ծառա կլինի փոխ տվողին, Առակ. ԻԲ.7.

Ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ: Պետք չէ՞ր, որ դու էլ ողորմություն ունենայիր, Մատ. ԺԸ.23–35.

Ոչ ոքի ոչինչ պարտական մի մնացեք, բացի իրար սիրելուց, Հռովմ. ԺԳ.8.

Ով որ պարտք է վերցնում իր հարևանից, պետք է վերադարձնի այն, ինչ պարտքով վերցրել է:

Վճարիր պարտքը և ազատիր քեզ գերությունից:

Չի կարելի թշնամիների պարտքի տակ ընկնել:

Պարտքի տակ մի ընկեք Տիրոջ համար տուն կառուցելու նպատակով:

Եվ բացի այդ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ձեր պարտքերի վերաբերյալ,– ահա, իմ կամքն է, որ դուք վճարեք ձեր բոլոր պարտքերը:

#ՄեծՊահք

6 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page