- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

«Գլխադիր» և «Տյառնեղբայր» սուրբ Հակոբների հիշատակին նվիրված, վաղնջական ժամանակներից Սիոն լեռան վրա կառուցվել է հռչակավոր Հայոց վանքը, որն ունեցել է իր հատուկ միաբանությունը, և ունի իր ուրույն պատմությունը: Ավանդությունը, հիշատակարանները, արձանագրությունները, և պաշտոնական գրությունների մի ամբողջություն, անհերքելի կերպով ապացուցում են նույն մենաստանի հայկական սեփականությունը: Երուսաղեմի հայ միաբանությունը Սիոնի բարձունքի վրայ կառուցած այդ պանծալի հաստատությունից բացի, Հովսափաթի ձորում ունեցել է մեկ այլ վանք՝ Ս. Տյառնեղբոր անունով, որի հետքը թեև հիմա չկա, բայց պատմական փաստերը և հիշատակարանները վկայում են, թե նախկին դարերի հայ բարեպաշտությունը չի գոհացել Սիոնի Ս. Տյառնեղբոր միակ վկայարանով, այլ նրա նահատակության տեղում կամ մոտ, ջերմեռանդորեն փափագել է, շատ վաղուց հաստատել ևս մի վանք «Ս. Տյառնեղբայր» անունով: