top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Իսրայելում հնագետները կավե և քարե հազվագյուտ կնիքներ են հայտնաբերել, որոնց վրա աստվածաշնչյան անուններ են եղել: Գտածոները հայտնաբերվել են Երուսաղեմում՝ Դավթի քաղաքում: Ենթադրվում է որ դրանք ստեղծվել են մ.թ.ա. 6-րդ դարում` հին բաբելոնացիների կողմից Երուսաղեմը կործանելու տարիներին: Հայտնի է, որ հին ժամանակներում նման կնիքներն օգտագործվել են փաստաթղթերը կամ առարկաները վավերացնելու նպատակով: Մեկ սանտիմետրանոց և 2600 տարի առաջվա քարե կնիքի վրա հայտնաբերվել է հին եբրայերենով արված «պատկանում է Նաթան-Մելեխին՝ թագավորի ծառային» գրությունը: Աստվածաշնչի գրքերից մեկում Նաթան-Մելեխը ներկայացվում է որպես Յոսիա թագավորի արքունիքի պալատական: «Չնայած անհնար է հստակ ասել՝ արդյոք Աստվածաշնչում հիշատակված անձը որևէ կապ ունի կնիքի տիրոջ հետ, սակայն չի կարելի անտեսել նրանց կապող որոշ հանգամանքներ»,- ասել է Երուսաղեմի եբրայական համալսարանի Հին Երուսաղեմի ուսումնասիրության կենտրոնի ներկայացուցիչ Անաթ Մենդել-Գեբերովիչը, որը վերծանել է գրությունները: Մյուս կնիքի վրա հայտնաբերվել է նմանատիպ գրություն, որը նույնպես կարելի է որոշակիորեն կապել Աստվածաշնչում հիշատակված անձանցից մեկի՝ Մաթանյահուի հետ: Հայտնի է, որ Իսրայելում հնագետները շարունակում են ուսումնասիրել երկրի տարածքը՝ պատմական բացահայտումներ անելով: Վերջին տարիներին այնտեղ տարբեր հնագիտական պեղումների շրջանակում մի շարք բացառիկ գտածոներ են հայտնաբերվել, որոնք կարող են օգնել գիտականներին նոր մանրամասներ բացահայտել տարածքի հազարամյա պատմության վերաբերյալ:

#Գիտեքթե #Երուսաղեմ #Հետաքրքիր

11 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page