• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՄԵՏԱՔՍԵ

Ազաբություն

Իմ խե՛նթ, խելա՛ռ ազաբություն,

Մնա՛ս բարով, բարո՛վ գնաս,

Սարն ի վեր էր քեզնով խոսում

Գետ ու առու, կյանք ու երազ...

Իմ խե՛նթ, խելա՛ռ ազաբություն,

Թոկից փախած ի՛մ խելացի,

Երբ ինձ տարան հարսանյաց տուն,

Դու հեռացար գլուխդ կախ,

Ու չիմացա՝ ո՜նց գնացի,

Գնացի ու սրտիս մեջ վախ,

Մի գիշերում հասա մեր հին

Սիրո կապող շղթաներին...

Իմ խե՛նթ, խելա՛ռ ազաբություն,

Մնա՛ս բարով, բարո՛վ գնաս,

Սարն ի վեր էր քեզնով խոսում

Գետ ու առու, կյանք ու երազ...

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #Մետաքսե

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում