- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ավետման տոնը Աստվածամոր մայրության տոնն է, ի՛ր մայրության, Ավետիսը իր մայրանալու, որով նա պիտի լիներ՝ տապան փրկության, կենդանի տաճար, լուսավոր ամպ, որ կյանքի ցողը թափեց բանական երկրի վրա, մայր անճառելի լույսի և բնակարան անսկզբնակից Որդու: Հայ եկեղեցու շարականագիր վարդապետների մտքի և հոգու գրական ամենագեղեցիկ ստեղծագործությունները ձոնված են Աստվածամորը, որովհետև նա եղավ Քրիստոսի և իր սուրբ եկեղեցու մայրը: