top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ադրիանապոլսի ավետարանը հայկական մանրանկարչության մագաղաթե ձեռագիր մատյան է՝ հայերեն հնագույն թվակիր ավետարաններից մեկը: Գրվել ու պատկերազարդվել է 1007 թ.-ին, Բյուզանդիայի Ադրիանապոլիս քաղաքում՝ Կիրակոս Երեց գրչի կողմից: Պատվիրատուն էր բյուզանդական կայսր Վասիլ 2-րդի առաջին սուսերակիր Հովհաննես Պրոքսիմոսը: Մանրանկարչի անունը հայտնի չէ (հավանաբար պատկերների հեղինակը ևս ինքը՝ գրիչն է): Ձեռագիրը զարդարված է խորաններով, երկու խաչապատկերով, ավետարանիչների և «Տիրամայրը Մանկան հետ» մանրանկարով ու պատվիրատուի դիմանկարով: 1883 թ.-ին Ավետարանը Կոստանդնուպոլսից տարվել է Ս. Ղազար կղզի, և մինչ օրս պահվում է Վենետիկի Մխիթարյան Միաբանության Մատենադարանում:

Պատկեր՝ Ադրիանապոլսում գրված և պատկերազարդված Ադրիանապալսի ավետարանից՝ Հովհաննես Պրոքսիմոս:

#Գիտեքթե #Ձեռագիր #արվեստ #մշակույթ

13 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page