- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Դարերի հնաբուրությամբ շնչող Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի ընդարձակ սրահներից մեկը կոչվում է Ս. Էջմիածին, որը նախկինում գավիթ է եղել: 1665 թ.-ին Եղիազար Այնթափցի պատրիարքի օրոք ծածկվում և վերաշինվում է գավիթը՝ կոչվելով Ս. Էջմիածին: Ամեն տարի Ս. Էջմիածնի տոնը կատարվում է այս եկեղեցում: Այժմ այս եկեղեցին ծառայում է որպես ննջեցյալների վերջին հանգրվան, ուր դրվում են սաղիմաբնակ ննջեցյալ քրիստոնյա հայորդիներն ու համապատասխան աղոթքների ծիսակարգից հետո ամփոփվում Հայոց գերեզմանատան մեջ:
#Գիտեքթե #Տաճար #ՎանքԵկեղեցի #Սրբավայր #Երուսաղեմ #Պատրիարքություն