top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ժամանակին լատին պատմագիրներից ոմանք ասում են, թե Գրիգոր Պահլավունի հայրապետի օրոք հայոց եկեղեցին միացած էր Հռոմի եկեղեցուն, կամ ընդունել էր պապի գլխավորությունը՝ իբրև հավատքի ու ուղղափառության, ու 1140-ականներին Անտիոքում լատին կղերականների ժողովի մեջ խոստացված էր հայոց դավանությունը քննության առնել, և բառերի ու կրոնական ծեսերի մեջ փոփոխություններ մտցնել, որպեսզի երկու եկեղեցիների տարբերություններն ու բաժանման պատճառները իսպառ վերանան: Իսկ Գրիգոր Պահլավունի կաթողիկոսը այդպիսի բան բնավ չի արել, ինչպես հայտնի է, այլ՝ ըստ Սամվել Անեցու ու Ներսես Լամբրոնացու՝ միայն մեր հանգանակի ուղղափառ իմաստը հստակ խոսքերով ժողովին ներկայացրեց, ու գայթակղված մտքերը բուժեց: Հայոց եկեղեցին՝ ինչպես այն ժամանակ՝ հիմա էլ միևնույն ծեսերն ու դավանությունը անփոփոխ է պահում, բայց բնավ արևմտյան եկեղեցուն միացած չի համարվում, թեև նրա ոչ բարեմիտ անդամներից ոմանց կողմից հերձվածողության մեջ ընկած է համարվում՝ Քրիստոսի Ընդհանուր եկեղեցու վրա պապի գլխավորությունը չընդունելու համար:

#Գիտեքթե #Սուրբ

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page