• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ Թրքուհին

Երեկո է, բոցավառ է հորիզոն. Կառք մը կ՛անցնի դագաղի պես համրընթաց, Գեղուհի մը ընկողմանած տրոփե հոն, Վերջալույսի աղջի՞կ մէ սա, ո՛վ Աստված. Եթե նայի՛, Կ՛ըսես - հի՛մա կը մարի։ Մեղրամոմե անդրիանդի մ՛է հանգույն. Ի՜նչ դալկահար... կարծես հաջաղը վառե Պատան մէ նուրբ ներա վարդիցը դժգույն. Աստված ըզնե զույգ մաչերովն կը վառե. Եթե ժպտի՛, Կ՛ըսես - ո՜հ, հի՛մա կ՛անցնի։ Նայիլ կուզե, բայց ա՛վելի կնըվաղի, Սիրտը խունկի պես կը մըխա սիրավառ, Նե շողերու, բույրերու է թագուհի, Խոնջ թիթեռնիկ մոր կը խնդրե ծաղկե թառ. Եթե շարժի՛, Կըսես - հի՛մա կը թռչի։ Լանջն է հուզյալ Օվկեանի մը նըման. Կուզե սիրե՜լ... համբույրի մհետ նըվաղիլ, Մա՚իլ, խամրիլ, խոնջած ընկնիլ գերեզման, Քամել սիրո կրակե բաժկին հուսկ կաթիլ. Եթե շիկնի՛, Կըսես - հի՛մա կը բռընկի։ Սրտի մեղո՜ւ, ինչպես կոչեց Լամարթին, Որուն ծըծած ծաղիկը՝ սիրտ, մեղրն է սերք Ես կոչեմ զնե կո՚ւյս, որուն սիրտն է երկին Անհուն սիրո, որ հորիզոն չունի դեռ. Եթե խոսի՛, Կ՛ըսես - հի՛մա կը հատնի։ Նե կը վառի, մի՜շտ կը վառի, չը հատնիր Տընանկ կընոջ տաճարն վառած ճրագին պես, Աստղերու նման գիշեր սիրե՝ փողփողիլ. Կրակ մէ փրթած կողեն սիրո բոցագես... Թե իսկ մեռնի՛, Կ՛ըսես - հի՛մա կը ծընի։

#Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության #ՊետրոսԴուրյան