top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


1140-ական թվականներին Անտիոքում լատին եկեղեցականների ժողով է գումարվում՝ նույն քաղաքի Ռուդոլֆ արքեպիսկոպոսի դեմ եղած ամբաստանության առիթով, որի համար Ալբերիկոսը Հռոմից գալիս է իբրև պապական նվիրակ: Նույն ժողովին մասնակցում է նաև հայոց Գրիգոր Պահլավունի կաթողիկոսը, եղբոր՝ Ներսեսի հետ, որ մեծաշուկ պատվով հրավիրված էր ժողովականների կողմից: Ապա երբ Պապի նվիրակը այցելում է Երուսաղեմ, կաթողիկոսն իբրև ուխտավոր ընկերանում է նրան: Զատկի տոնից հետո Ալբերիկոսը Սիոնի Վերնատան եկեղեցում ժողով է գումարում և հրավիրում է նաև կաթողիկոսին և հայոց եկեղեցական ուխտին: Այդ ժողովում Գրիգոր Պահլավունի հայրապետը փայլում է իր առաքինությամբ, իմաստությամբ ու աստվածային շնորհով, որի փորձը լատիններն արդեն տեսնելով, էլ ավելի հոգևոր սիրով փարեցին նրան ու նրա միջոցով տեղեկանալով Հայաստանյայց եկեղեցու ուղիղ կարգերին, կրոնին ու ողջամիտ դավանությանը, և հավատքի էական մասերի մեջ ուղղափառ վարդապետությանը, հակառակ բան չտեսնելով՝ միտքները ուղղվում է, ու էլ ավելի միամտություն են ցույց տալիս հայ ազգի և Ս. Հակոբյանց միաբանության հանդեպ:

#Գիտեքթե #Երուսաղեմ #Պատրիարքություն #Սուրբ #Մեծեր

Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page