- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Գարնան առավոտ
Բարի լուսի զանգեր զարկին Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ. Լուսը բացվեց մեր աշխարհքին Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հովտում առուն խոխոջում է Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ. Քամին բարակ շընկշընկում է Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ, Կաքավ քարին տաղ է կարդում, Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։ Հարսն ու աղջիկ հանդերն ելան Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Ծաղկանց բուրմունքն անմահական Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։