top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Երուսաղեմի Եսայի Դ. Թալասցի հայ պատրիարքի գահակալության 21 տարիների ընթացքում, Ժառանգավորաց վարժարան հաճախող մոտ 150 աշակերտներ են եղել, որոնցից եկեղեցական ուխտ կատարել են 11 միաբաններ: Թեև Եսայի պատրիարքը ուսումնակա անձնավորություն չի եղել, սակայն հավատում էր Երուսաղեմի մշակութային առաքելությանը և ամեն կերպ քաջալերում էր Զաքարիա և Կիրակոս պատրիարքների սկսած ծրագիրներին. տպարանից լույս են ընծայվել մի շարք պատմագիրներ և սկսել է հրատարակվել «Սիօն» ամսագիրը, թեև կարճ ժամանակահատվածով:

Եսայի պատրիարքն առաջին անձն էր, որ լուսանկարչության արհեստը ներմուծեց Երուսաղեմ: Սուրբ Երկրում կատարված առաջին լուսանկարները, որոնք գաղափար են տալիս տարբեր սրբատեղիների և անձերի դիմագծի մասին, պարտական ենք իր նախաձեռնությանը:

#Գիտեքթե #Երուսաղեմ #Պատրիարքություն #Մեծեր

Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page