- Ներսեհ Ա. Ա.
Մեծ Պահքի 46-րդ օրվա խորհուրդը

Մի՞թե Աստծու համար անկարելի բան կա (Ծննդ. 18:14): Այս խոսքերի նախապատմությունը հետևյալն է: Աբրահամ նահապետին այցելում են Աստծո երեք պատգամավորներ ու հայտնում, որ ինքը, չնայած իր զառամյալ տարիքին, որդի է ունենալու: Սա զարմանք ու կասկած է առաջացնում Աբրահամի և նրա կին Սառայի մոտ, և այդ ժամանակ հյուրերը հարցնում են. «Մի՞թե Աստծու համար անկարելի բան կա»: Այո, իսկապես կյանքի տարբեր պայմաններից դրդված հաճախ մոռանում ենք Աստծո ամենազորության, ամենակարողության մասին, մոռանում, որ նա է ամեն բարության հեղինակ և կասկածի ենք առնում Տիրոջ հրաշքը: Սակայն բավական է չկասակածել, այլ միայն հավատալ և հրաշքը մեր կյանքում պիտի դառնա իրականություն: