- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
* * *
Երազում եմ այն Երկիրը հեռավոր,
Ուր մարմինը, սեգ մարմինը ու հոգին՝
Աննյութացա՜ծ ու նյութացա՜ծ, լուսավոր՝
Ողջակիզվեն Արևի՜ մեջ, քույր իմ, կին:
Ու միանա՜ն սեգ մարմի՜նը ու հոգի՜ն...
Ու չլինի՜, ու չլինի դու ու ես:
Անյութացած -- դու մարմնանաս -- ու կրկին
Հրա՜շք դառնաս՝ անդունդները արևես...
Եվ երբ կանչեմ -- դու գրկիս մեջ արևից
Ու տարփանքի՜ց, տառապանքի՜ց շիկացած --
Գրկես թևե՜րս մանկական ու անբիծ,--
Ախ, կի՜ն -- ցնորք, քո՜ւյր, Շամիրա՜մ ու Աստվա՜ծ: