top of page
  • Writer's pictureՆերսեհ

Մեծ Պահքի 48-րդ օրվա խորհուրդը


Այսօր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչելության և Թաղման հիշատակի օրն է: Վերջին խոսքը որ Քրիստոս Աստված սոսկալի տանջանքների մեջ արտաբերեց խաչի վրա, այս էր. «Ամեն ինչ կատարված է» (Հովհ. 19:32): Տիրոջ խաչելութաբ և սուրբ արյան հեղումով վերջնականապես կատարվեց այն, ինչի համար Աստված մարդացել էր. Քրիստոսի արյամբ սրբվեցին մարդկության մեղքերը, պարտվեց սատանան, և մարդու` Աստծով փրկությունը դարձավ առավել քան իրական: Խաչը, որ մահվան սոսկալի գործիք էր, Քրիստոսով դարձավ փրկության կամուրջ Աստծո ու մարդու միջև:

#ՄեծՊահք

22 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page