top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

* * *

Ես ծերացա... մի՛ զարմանար,

Որ ես թեև դեռահաս,

Թեև դեմքըն իմ վշտահար

Նոր է գգվում աղվամազ:

Մի՛ զարմանար... մտքով արդեն

Ես մեր կյանքը ապրեցի.

Ցնորքներում, որպես կյանքում,

Ես կռվեցի, սիրեցի:

Եվ ցնորքում ի՜նչ տագնապով

Ես կյանքն էի ընդգրկում.

Եվ գրկեցի. ի՞նչ - արյան ծով,

Լոկ գոյության մաքառում:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ԱվետիքԻսահակայն

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page