top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


1915 թ.-ին Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը փակվեց: Մեսրոպ վարդապետ Նշանյանն իր տոմարում գրում է. «Տիրող տնտեսական ընդհանուր տագնապը պարտավորեց Սուրբ Աթոռը առժամապես փակել Ժառանգավորաց վարժարանը 1915 Օգոստոս 31-ին»:

1916 թ.-ին, Սահակ կաթողիկոս-պատրիարքի առաջին գործը եղավ բացել վարժարանը դպրանոց անվան տակ: Մեսրոպ վարդապետի տոմարի արձանագրությունը ասում է. «Ն. Ս. Օծություն Տ. Տ. Սահակ Ս. Կաթողիկոսի հրամանով և կարգադրությամբ 1916 Հոկտեմբեր 19-ին վերաբացվեցավ վարժարանը դպրանոց անվան տակ, լսարանական երկու բաժանումներով և աշակերտեցան Ժառանգավորաց վարժարանի նախկին ութը և Երուսաղեմ ղրկված Արմաշու դպրեվանուց տասներեք սաները: Ասոնց վրա, Հոկտեմբեր 31-ին կավելնան երկու սաներ և ընդհանուր թիվը կհասնի 23-ի»: Վերաբացված դպրանոցին կյանքը տևեց ամիսներ: 1917 թ.-ի Ապրիլ 26-ին, 14 մեծ աշակերտները «զինվորագրվելով Դամասկոս տարվեցան», իրականին մեջ տարվեցան նահատակության: Մնացյալ սաները արձակվեցան «ընկերներուն զինվոր ըլլալուն պատճառով»:

#Երուսաղեմ #Պատրիարքություն #Գիտեքթե

Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page