• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մատթեոս Ուռհայեցին, որն իր դարի նախապաշարումներից ու կանխակալ կարծիքներից զերծ չի երևում, 1101 թուականին՝ զատկական լույսի հապաղումը համարում է լատին կրոնավորների ցոփ կյանքն ու մոլությունները, և նրանց՝ մյուս քրիստոնյաներին սուրբ տեղերի մասնակցությունից զրկելը: «Որովհետև,- ասում է,- նրանք թողեցին բուն պողոտան... ու դառն մրուրով լցված բաժակը ըմպեցին: Նաև սուրբ եկեղեցու պաշտոնյաները անհագորեն թաղված էին տիղմի մեջ, ու այսպիսի վարքուբարքով ոչ մի մեղքից չէին գարշում, ու այս ամենի հետ միասին կանանց Ս. Գերեզմանի ու Երուսաղեմի բոլոր ուխտատեղիների սպասավոր էին կարգել, ինչը մեծ մեղք էր Աստծու առջև: Հայերը, կաթոլիկները, ասորիներն ու վրացիները մերժված էին սուրբ տեղերից, սակայն լատինները երբ այս աստվածասաստ նշանները տեսան, հեռացրին կանանց սրբավայրերի սպասավորությունից, ու մյուս ազգերին վերադարձրին իրենց իրավունքները»:

#Գիտեքթե #Երուսաղեմ #Հետաքրքիր

3 views0 comments

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում