- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ
Ընկեր
Լուսացավ, ընկե՜ր, Ե՜կ աշխատենք, ե՜կ, Աշխատանք կուզի Աշխարհը նորեկ: Աշխատանք ձեռքի, Աշխատանք մտքի, Աշխատանք կուզի Գիշեր ու ցերեկ: Աշխատանքը մեր Չի կորչի անհետ, Անմահ կմնա Վեհ մտքերի հետ: Օգուտ տանք երկրին, Օգուտ, ի՜մ ընկեր, Ցանենք աշխարհում Միշտ ազնիվ սերմեր: