top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


«Ազգի և հայրենիքի համար մեռնողների հիշատակը պետք է օրհնվի հայոց եկեղեցիներում»,- պատգամել է Վրթանես կաթողիկոսը: 20-րդ դարի սկզբին կատարված եղեռնագործությունը միայն մի կտոր հողի կամ ազգ բնաջնջելու համար չէր: Դա նահատակումն էր բոլոր նրանց, ովքեր կրում էին իրենց մեջ Աստծուն, բարբարոսների համար` օտար Աստծուն: Այսօր հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է: 2015 թ.-ին սրբադասվեցին հայոց ցեղասպանության՝ հավատի ու հայրենիքի համար նահակատկված զոհերը: Վերջին անգամ հայ առաքելական եկեղեցու տոնացույցը թարմացվել էր Սիմեոն Երևանցի կաթողիկոսի ջանքերով և խմբագրմամբ: Տոնացույցը շրջանառության մեջ է մտել 1777 թվականից սկսած և մինչ օրս որևէ փոփոխության չի ենթարկվել: Ըստ հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ՝ օրացույցային 112 օր եկեղեցում հիշատակվում է 400 սրբերի անուններ (միայն տոնելի սրբերի անունները), իսկ եկեղեցու ծխամատյանում հիշատակվում է շուրջ 700 անուն: Բոլոր նրանց համար, ովքեր չեն ներառվել այս ցուցակներում, սահմանված է «Ամենայն սրբոց, հնոց և նորոց, հայտնի և անհայտ սրբերի տոնը»:

#Գիտեքթե #Սուրբ

12 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page