• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՄԱՐԿ ՌԻԺԿՈՎ

Ապրիլ

Հայ մարդու հոգում, հիշողության մեջ

Այս վերքը բերդ է դարձել անառիկ.

Ոչ մի ուրիշ թիվ, ուրիշ վերք ու վեճ

Չի կարող ջնջել թիվը՝ Տասնհինգ...

Իսկ ես, ես՝ ծնված երեսունհինգին,

Ես մի ռուս մանչուկ՝ հեռվում մեծացած,

Սոսկ հիմա հասան իմ ջահել ունկին

Այս բոթ-բառերը՝ «եղեռն, կոտորած»...

Գնդակը՝ պայթած տասնևհինգ թվին՝

Սոսկ հիմա՛ խոցեց սիրտս անապակ,

Անե՛ծք, բյուր անե՛ծք դահճին այն վայրագ,

Անե՛ծք՝ անվա՛նը, նրա ժանտ գործին...

Իսկ Հայաստա՜նը, նա ապրո՛ւմ է, կա՛,

Իսկ Հայաստանը՝ պատանու մի սիրտ.

Բիրտ ուժը արդեն անուժ է հիմա,

Սիրուց են ծնվում մանուկները միշտ:

Բայց հայի հոգում խոր գծվում է դեռ

Սուրբ Կոմիտասի խաչակիր ուղին, Գծվում է, ձգվում սերունդների դեմ,

Որ քայլեն զգա՛ստ, որ քայլեն ուղի՛ղ,

Որ կյանքո՛վ հաղթեն դավին ու մահվան,

Որ երկրպագեն արարիչ լույսին...

... Հին խաչքարերը ծերերի նման

Հանդարտ պատմում են հավերժի մասին...

Իսկ եթե նորի՛ց թռչուններն այստեղ

Թևածեն ահից նենգ տարաժամին,

Ու նորից իջնի աղետ մի ահեղ

Իմ նո՜ր, նո՜ր գտած իմ Հայաստանին,-

Երդվո՛ւմ եմ, վկա այս հողը արդար,

Ես էլ կդառնամ պաշտպանը նրա,

Ու թե հարկ լինի՝ կընկնեմ իր համար

Իր տաք, սրբազան քարերի վրա...

Թարգմ. Սիլվա Կապուտիկյանի

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ՍիլվաԿապուտիկյան #ԶանազանԲանաստեղծություններ

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now