top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


1099 թ.-ին Երուսաղեմը խաչակիրների ձեռքն ընկնելով քրիստոնյաների հաղթանակը բարձրանում է: Գոդըֆրուան քաղաքի գրավումից 10 օր հետո, իր գերազանց իմաստության, առաքինության ու քաջության պատճառով քվյարկությամբ ընտրվեց Երուսաղեմի թագավոր: Հաղթական հանդեսով պսակելու համար նրան տանում են Ս. Հարության տաճար, ուր երդվում է հարգել պատվո և արդարության օրենքները, բայց հանձն չի առնում գլխին ոսկե թագ կրել՝ ասելով. «Գլխիս վրա բնավ երբեք ոսկեղեն պսակ չեմ դնի այն քաղաքում, ուր աշխարհի Փրկիչը փշերով պսակվեց»: Ու հեզության հոգով ինքն իրեն ՊԱՐՈՆ և Ս. ԳԵՐԵԶՄԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ անվանեց ու մերժեց Երուսաղեմի Թագավոր կոչումը, վախենալով որ հպարտությունը դարանակալ կլինի իր աթոռին, ուր հավետ Քրիստոսի հեզության հոգին պետք է որ թագավորի. սակայն պատմությունը Թագավոր անունը ընծայեց Գոդըֆրուային՝ իր առաքինական քաջություններին ի պատիվ:

#Գիտեքթե #Երուսաղեմ

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page