- Ներսեհ Ա. Ա.
Ոչ մի օր առանց բանաստեղծության

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ
Վերադարձ
Ծիծեռնակներն եկան աշխարհներից հեռու, Ճամփաներով երկար, ճամփաներով անտես, Ծիծեռնակներն եկան ճիչով և երգերով, Իմ աշխարհում բացին երգի, գարնան հանդես:
Եկան ծիձեռնակներն, թևին տվին, իջան Կտուրներին ծանոթ ու ծառերին, Ավերել էր ոմանց բույները հողմը չար, Ոմանք էլ չգտան իրենց տները հին:
Ու թռչում են նրանք, կանչում տագնապահար, Որոնում են հարմար նոր քիվեր ու սարքեր, Ու կրում են սեզեր ու հյուսում են համառ Օթևաններն իրենց անձեռակերտ:
Ու հնչում է նրանց երգը զվարթ, վառման, Հյուսում են բույները մամուռից ու երգից… – Ծիծեռնակնե՛րն եկան, կարապետնե՛ր գարնան, Հեռու աշխարհներից վերադարձան երկիր…