- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Սուրբ Գրքի բաժանումը երկու կտակարանների (կամ ուխտերի) սկզբնավորվել է քրիստոնեության տարածման նախնական շրջանում: «Ուխտ» եզրը, ինչպես նաև «Հին» և «Նոր» ածականները փոխառնված են Սուրբ Գրքից և արձագանքն են այն ուխտերի, որոնք Աստված նախ կնքեց Սինայի լեռան վրա Մովսեսի միջոցով Իսրայելի ժողովրդի հետ, ապա ի Քրիստոս՝ մարդկության հետ. «Այս է Նոր Ուխտի իմ արյունը, որ պիտի թափվի շատերի համար» (Մարկ. 14:24): Ուխտ բառը (երբ. berit, հուն. diathek, լատ. testamentum) նշանակում է փոխադարձ համաձայնություն, դաշինք, և կնքվում է հավասարը հավասարի հետ: Իսկ Աստծու և մարդու միջև կնքված ուխտը բխում է Աստծու կամքից, և մարդը պետք է ընդունի ու հնազանդվի դրան: Այս խորհուրդը նկատի ունենալով՝ հունարենի թարգմանիչները ուխտ բառը թարգմանել են կտակարան. այսինքն՝ աստվածային ուխտը կտակ է, իսկ Աստծու կամքը բովանդակող սրբազան գրքերը կտակարան են: