top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ս. Անտոնը ճգնավոր-կրոնավոր է, Հայ եկեղեցու տոնելի սուրբ: Գրիգոր Ա. Լուսավորիչը, 302 թ.-ին Կեսարիայից Հայաստան գալով, ձեռնադրել և իր հետ բերել է նաև ազգությամբ հույն Անտոն և Կրոնիդես ճգնավորներին: Անտոնը և Կրոնիդեսը մնում էին Տարոնի Իննակնյան բարձունքի՝ Գիսանեյի մեհյանի տեղում ՝ Գրիգոր Ա. Լուսավորչի հիմնած Մշո Ս. Կարապետ վանքում: Այստեղ հաստատում են միաբանական ուխտ, և իրենց աշակերտներից Եպիփանին նշանակում են վանահայր, որը միաժամանակ Տարոն գավառի առաջնորդ Զենոբ Գլակի տեղապահն էր: Անտոնը և Կրոնիդեսը շուրջ 15 տարի գործեցին Մշո Ս. Կարապետի վանքում, ապա մոտ 40 տարի ճգնեցին շրջակա անտառներում: Անտոնի գերեզմանը մատնանշվում է Մշո Ս. Կարապետ վանքի մերձակա մատուռում: Թեև չկա նրանց նվիրված առանձին շարական, բայց Յոթ Խոտաճարակներին նվիրված շարականի մեջ հիշատակվում են նաև նրանք. «Սուրբ երջանիկ երկնահանդէս, Ճգնող Անտոն, Կրոնիդէս. ի հողանիւթ ծնեալ զարմէն՝ Գերազանցեալ ի բնութենէս...»:

#Գիտեքթե #Սուրբ

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page