• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


2019 թվականի ապրիլին, «Էջ» հրատարակչությունը ներկայացրեց իր առաջին գիրքը՝ Սյունե Սևադայի «Կախվածություն»-ը: Հրատարակչության նպատակն էր առաջարկել ընթերցողին լավագույն հայ ժամանակակից հեղինակների գրքերը յուրահատուկ մոտեցմամբ և ինքնատիպ հրատարակմամբ:

Գիրքը պատմվածքների ժողովածու է, որը, հեղինակի առաջին գիրքն է, և իր իսկ բնորոշմամբ, «չի պարունակում հոգեմետ տարրեր, հեղինակը ջահել է, թեմաները բռնացրել է տարիքի հետ: Կազմը կոշտ է, բայց ոչ կոպիտ։ Սիրալիր է, մարդամոտ ու չի կծում»:

Սյունե Սևադան իր առաջին ստեղծագործությունները հրատարակել է դեռահասության տարիներին: 2010 թվականից սկսել է վարել սեփական բլոգը, որտեղ հրապարակել է իր կարճ պատմվածքները։ Շուտով մի շարք գրական ամսագրեր, այդ թվում՝ «Գրանիշ», «Գրաթերթ» և «Անդին», հրատարակել են Սյունեի ստեղծագործու-թյունները: Երկու տարի անընդմեջ նրա կարճ պատմությունները եղել են «Գրանիշ» առցանց ամսագրի առավել ընթերցված աշխատանքների առաջին հորիզոնականներում:

Ստեղծագործելու մասին արձակագիրը ասել է․ «Երբ որոշում եմ մտքերս հանձնել թղթին, փորձում եմ կոկիկ լինել, հարդարվել ու ըստ տրամադրության գրել։ Գրելիս պիտի ինքս ինձ դուր գամ, ձեռքերս լվանամ, սիրելի օծանելիքս ցանեմ։ Գրելն ինձ համար միշտ տոն է»։

«Կախվածություն» պատմվածքների ժողովածուն, ապրիլ և մայիս ամիսների տվյալներով, զբաղեցնում է ամենավաճառված գրքերի առաջին հորիզոնականը:

#Գիրք #Գիտեքթե

10 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում