top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Անիի եկեղեցական ժողովը գումարվել է 1207 թ.-ին, սուրբծննդյան տոնի նախօրեին, հայոց իշխան Զաքարե ամիրսպասալարի (Զաքարե Բ. Մեծ Երկայնաբազուկ) նախաձեռնությամբ՝ հայկական բանակի մեջ Ս. Պատարագի շարժական սեղան ունենալու կամ «վրանի մեջ պատարագ մատուցելու» օրինավոր արտոնություն ստանալու համար: Հայ-վրացական միացյալ զորքի մեջ, որի գերագույն հրամանատարն էր ամիրսպասալար Զաքարե զորավարը, վրաց հոգևորականները հեռավոր ռազմարշավների ժամանակ, ռազմաճակատի քարաշեն եկեղեցիների բացակայության պատճառով, Պատարագ էին մատուցում վրանների տակ և հաղորդություն էին տալիս վրացի զինվորներին, ինչը արգելված էր Հայ եկեղեցու կանոնակարգով: Իվանե և Զաքարե եղբայրները փորձել են այս կետը մի քանի այլ ծիսական անհամաձայնությունների հետ ընդունելի դարձնել Հայ եկեղեցու կողմից: Զաքարե ամիրսպասալարը այդ նպատակով դիմել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Բ.-ին և Հռոմկլայում նստող Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ. Սսեցին: 1204-ին Սսում գումարված եկեղեցական ժողովը քննարկել և ընդունել է առաջարկությունը: Դրական պատասխանի հետ միասին կաթողիկոսը Զաքարեին ուղարկել է նաև շարժական սեղան և ծիսական այլ պարագաներ: Ծիսական այդ նորամուծությունը հետագա տարիներին մերժվել է Արևելյան վարդապետների կողմից 1207 թ.-ին: Սակայն Զաքարե ամիրսպասալարը անձնական նախաձեռնությամբ այն կիրառել է հայկական բանակում:

#Գիտեքթե

12 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page