top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Ի՞նչ անեմ, մայրիկ

Մայրիկ, ինձ հաճախ Ապտակում էիր Սխալիս համար Եվ սաստում էիր, Որ լաց չլինեմ։ Բայց ցաված տեղըս Համբուրում էիր Եվ իմ փոխարեն Ինձանից թաքուն Լաց էիր լինում: Ախ, վերջին անգամ, Չեմ իմանում ո՞ր Սխալիս համար Ինձ ապտակեցիր Կորուստով քո մեծ… էլ սաստող չեղավ, Որ լաց չլինեմ, Եվ ցաված տեղըս Համբուրող չեղավ, Եվ իմ փոխարեն Իմ ցավն զգացող Ու լացող չեղավ։ Ին՜չ անեմ, մայրիկ:

#Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա #ՀամոՍահյան

Recent Posts

See All
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page