top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


2017 թվականին, հայ ու իսրայելացի դերասանները Լյուբլինի պարի փառատոնին ներկայացրել են «Լավաշ» բեմադրությունը։

Ներկայացումը բեմադրել է «Միհր» հայկական թատրոնն ու Գաբրիելա Նեյգաուզի իսրայելական թատրոնը։

Ըստ պարուսույցների մտահաղացման` այստեղ բոլորը, բառացիորեն, վառարանում են պարում։ Մոտավորապես այնպես, ինչպես կավե թոնրում լավաշն են թխում։ Այն կիսով չափ գետնի տակ է, դրա պատճառով կանայք (գյուղերում այդ աշխատանքը հենց նրանք են կատարում) ստիպած են շատ անգամ «սուզվել» թոնրի մեջ տախտակի վրայի խմորը թոնրի ներսի պատերին կպցնելու համար։ Այդ շարժումների մեջ է դատարկության ու կույր մահվան մեջ հանուն կյանքի արվող իմաստալից աշխատանքը։

Ներկայացումը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ներկայացման ընթացքում ցուցադրվում է լավաշի պատրաստման ընթացքը, ինչն իր մեջ կրում է ազգի կյանքի ու գոյատևման գաղտնիքը:

Հենց մշակույթն էլ խտացված է հայ ազգային խորհրդանիշներից մեկի՝ լավաշի ու դրա պատրաստման մեջ: Լավաշը ներկայացման ամենակենդանի ու գլխավոր կերպարն է՝ հանդես գալով որպես ժողովրդի գոյության համար անհրաժեշտ ու նրա միասնական գիտակցության անբաժանելի տարր:

Լավաշի պատրաստման ընթացքի մեջ երևում է ժողովրդի կեցությունը, նրա վերաբերմունքն արարելու գործընթացի նկատմամբ: Լավաշը շնչավորված է, քանի որ դուրս է եկել զուտ մարմնական գոյության համար կարևոր նշանակություն ունեցող միջոցների շրջանակից և վերածվել է մշակույթի, ազգային նույնականացման խորհրդանիշի:

Ազգի ոչնչացումը սկսվում է հենց մշակույթի ոչնչացումից: Մշակութային ջարդը առաջին նախապայմանն է դառնում ազգային ցեղասպանության: Ազգը հենվում է իր մշակույթի վրա, որը ստեղծել է իր գոյության սկզբից և ազգի ոչնչացողների ծրագիրը միշտ էլ եղել է տվյալ ազգի մշակույթը անհետացնելը:

Ներկայացման տևողությունը 30 րոպե է, իսկ առաջնախաղը եղել է 2015 թվականի հոկտեմբերի 4-ին, Երևանում:

#մշակույթ #արվեստ #Գիտեքթե

6 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում