top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Անաստաս Ա. Ակոռեցու ծննդյան թվականը անհայտ է: Ծնվել է Այրարատ նահանգի Մասյացոտն գավառի Ակոռի գյուղում: Վախճանվել է 667 թ.-ի նույն գյուղում և ամփոփվել իր կառուցած Ս. Հակոբ եկեղեցու բակում: Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրվել 661 թ.-ին: Հաջորդել է Ներսես Գ. Տայեցի կաթողիկոսին: Եղել է կաթողիկոսի սենեկապետը, վերջինիս կարգադրությամբ հսկել է Զվարթնոցի Ս. Գրիգոր եկեղեցու շինարարությունը: 652-659 թթ.-ին, երբ կաթողիկոսը մեկուսանում է, վարում է հայրապետական ընթացիկ գործերը: Կաթողիկոսության տարիներին իր ծննդավայր Ակոռի գյուղում կառուցում է եկեղեցի՝ կից հյուրանոցով և աղքատանոցով, որ 1840 թ.-ի երկրաշարժի հետևանքով կործանվել է: Անանիա Շիրակացու միջոցով Հայոց շարժական տոմարը անշարժ դարձրեց, սակայն մինչ եպիսկոպոսական ժողովի վավերացնելը, նա վախճանվում է: Կաթողիկոսական գահին Անաստաս Ա. Ակոռեցուն հաջորդում է Իսրայէլ Ա. Ոթմսեցին:

#Մեծեր #Գիտեքթե

13 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page