top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


2017 թվականին, Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե, լուսահոգի Շառլ Ազնավուրը Le Figaro պարբերականին տված հարցազրույցում խոստովանել էր, որ իրեն նյարդայնացնում է իր փառքը։

«Ես շատ եմ կարդում։ Օրինակ՝ Գոնկուր։ Ես կարդում եմ, որովհետև գիտելիք է տալիս, որովհետև ես գիտեմ հեղինակին։ Ես կարդացել եմ Բալզակի, Դյումայի, Հյուգոյի բոլոր գործերը։ Ես գնել եմ Անատոլ Ֆրանսի ամբողջական հրատարակությունը, բայց դեռ չեմ կարդացել։ Ես սովորում եմ ոչ թե հասարակությունում փայլելու համար, այլ որովհետև ինձ պետք է իմ աշխատանքի համար։ Իմ անունը փայլում է իմ փոխարեն, ինչը զայրացնում է», — խոստովանել էր Ազնավուրը։

Ֆրանսիական շանսոնի լեգենդը պատմել էր, որ պատրաստվում է երգել մինչև 100 տարեկան։

«Ես աշխարհի ամենատարեց գործող երգիչն եմ։ Թոնի Բենեթը 91 տարեկան է, երեխա է դեռ», — ասել էր նա։

Պարբերականը այդ ժամանակ գրում էր, որ Ազնավուրը 93 տարեկանում էլ չի կորցրել պատանեկան ոգին, ստեղծագործական հավակնությունները։ Նա կրկին վերադարձել էր բեմ, որպեսզի հերթական շրջագայությունը կատարի Ֆրանսիայում։ Առաջին համերգը կայացել էր 2017-ի դեկտեմբերի 13-ին Բերսիում, որտեղ Ազնավուրին լսելու համար 20 հազար մարդ էր հավաքվել։

«Քանի՞սն են ներկա եղել, 20 հազա՞ր։ Ես ավելի շատ մարդ եմ հավաքել։ Բեռլինում` 150 հազար մարդ։ Երկու անգամ Հոլիվուդում 36 հազար եմ հավաքել, իսկ Նանտի մոտ երգել եմ 40 հազար մարդու առաջ», — պատմել էր Ազնավուրը։

Երգիչը շարունակում էր շրջագայել և ելույթ ունենալ։ Յոթ տարվա դադարից հետո Ազնավուրը պատրաստվում էր հյուրախաղերով հանդես գալ Ֆրանսիայում։ 2017-ի հունվարի 20-ից փետրվարի 6-ը նա համերգներ տվեց Փարիզում, Լիոնում, Մարսելում, Բորդոյում, Թուլուզում, Նանտում և Լիլում։ 2018թ-ի գարնանը ելույթներ եղան Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։

CNN հեռուստաալիքն ու Time ամսագիրը 1998թ-ին անցկացված սոցհարցման տվյալներով Ազնավուրին ճանաչել են «20-րդ դարի վարիետեի պատմության ամենանշանակալի արտիստ»։

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ-ի մայիսի 22-ին Փարիզում։ Իր կյանքի ընթացքում երգիչը վաճառել է ավելի քան 180 միլիոն ձայնասկավառակ, գրել 1300 երգ և խաղացել 60 ֆիլմում։ Մահացել է 2018-ի հոկտեմբերի 1-ին:

#լեգենդ #Մեծեր #Գիտեքթե #հայ

4 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page