top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Աղեքսանդր Բ. բյուզանդացին Ամենայն Հայոց Կաթողիկոս է եղել 1753-1755-ին: Հաջորդել է Մինաս Ա. ակնեցուն: Աբրահամ Գ. կրետացու օրերին (1734-37) եղել է կաթողիկոսական փոխանորդ: Աղեքսանդր Բ. բյուզանդացու անունով հայտնի են մի քանի գրություններ, որոնցից կարևոր են հատկապես Հիշատակարանը (պատմում է նրա կաթողիկոսական ընտրության մանրամասները), Վրաց կաթողիկոս Անտոն Ա.-ին (1744-67) ու Վրաց արքա Թեյմուրազին (1744-67) հղած թղթերը և մի կոնդակ՝ ուղղված համայն հայությանը՝ Արտազի Ս. Թադե վանքի շինարարության համար միջոցներ հանգանակելու մասին: Աղեքսանդր Բ. բյուզանդացուն հաջորդել է Հակոբ Ե. շամախեցին:

#Գիտեքթե #Մեծեր

5 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում