- Ներսեհ Ա. Ա.
Գիտե՞ք, թե,,,

Ֆորտ Բայարը քարե ամրոց է` տեղակայված Ատլանտյան օվկիանոսում` Ֆրանսիայի ափերի մոտ, Անտիոշի նեղուցում: Ամրոցի շինարարությունն սկսվել է 1801 թ.-ին և վերջացել 1857 թ.-ին: Ամրոցի պատերի հիմքերը նախ դրվել են հենց ջրի տակ, սակայն քարերի ծանրությունից հիմքերը խարխլվել են ու հեռանցել միմյանցից: Այս խնդրի պատճառով շինարարությունը կանգնեցվել է և վերսկսվել 1837 թ.-ին` Լուի Ֆիլիպի իշխանության օրոք, երբ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները դարձյալ սրվել են:
Ի սկզբանե Ֆորտ Բոյարդը ծրագրվել է որպես պաշտպանիչ ամրոց` ընդդեմ բրիտանացիների հարձակման: Ամրոցն ունի 68 մ երկարություն և 31 մ լայնություն, իսկ պատերի բարձրությունը հասնում է 2 մետրի: Սակայն նրա շինարարությունը այնքան է երկարաձգվել, որ Անգլիայի հետ կոնֆլիկտը հարթվել է և այն կորցրել է իր ռազմավարական նշանակությունն ու այնուհետև ծառայել որպես բանտ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիներն այն կիրառել են որպես հրաձգարան, և մեծապես վնասել են շինությունը: Հաջորդ երկու տասնամյակներում ամրոցը լքված է եղել և օվկիանոսն ու քամիներն իրենց ավերիչ գործունեությունն են ունեցել դրա վրա:
1980-ականներից Ֆորտ Բոյարը գտնվում է հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում, այնտեղ են անցկացվել նաև աշխարհահռչակ «Ֆորտ Բոյար» խաղի նկարահանումները: 2003-2004 թթ-ին ամրոցը վերջնականապես վերանորոգվել է: