Search
  • Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ

Աղվորները

Աղվորն ա՜ն է հավիտյան, որ անցավ օր մը քովեդ Եվ աչվընե՛րըդ օծեց,― աստվածային այցելո՛ւ,― Գեղեցկությամբ մը, որուն ա՛լ չդարձար նայելու, Եվ չուզեցիր հանդիպել անոր անգամ մըն ալ գեթ․․․ Աղվորն ան է տակավին,― հավիտյանե հավիտյան,― Որ նայվածքիդ արևին տակ կմեծնար համրորեն, Որ զերթ ծաղիկ մ՚օրորվող գարնան անուշ հովերեն, Երբ մեկնեցար՝ մտքիս մեջ մնաց միշտ թարմ, մի՜շտ բուրյան․․․ Եվ աղվո՛րը,― դուն գիտե՜ս օրհնյալ անունը անոր,― Անիկա՛ է, որ կարծես պիտի կրնար քեզ սիրել, Որ սերդ անշուշտ գուշակեց ու սպակեց ակընկոր, Որուն սակայն լավ է, որ չուզեցիր սիրտը խռովել․․․ Աղվորն անոնք են միայն, որ տենչանքիդ ընդմիջեն Անցան, գացի՜ն ու հիմա քեզ հեռուեն կկանչեն․․․։

#ՎահանԹեքեյան #Ոչմիօրառանցբանաստեղծության #Պոեզիա

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

This site was designed with the
.com
website builder. Create your website today.
Start Now