top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում պահվում է հայ նկարիչների կտավների բացառիկ հավաքածու։ Որոնց մեջ է նաև Հակոբ Հովնաթանյանի «Քարաջանի դիմանկարը» կտավը:

Հակոբ Հովնաթանյանը (1806-1881) Գևորգ Բաշինջաղյանի նման ապրել է Թիֆլիսում, որը 20–րդ դարի սկզբին կովկասյան Փարիզն էր։ Նա իսկական հեղաշրջում է կատարել` դառնալով առաջին հայ նկարիչը, որը նկարել է ոչ թե կրոնական, այլ աշխարհիկ թեմաներով։

Հովնաթանյանը հայտնի էր ամբողջ Թիֆլիսում։ Նրա վրձնին են պատկանում սովորական քաղաքացիների, ոչ արիստոկրատիայի, այլ «երրորդ շերտի» մարդկանց դիմանկարները։ Շուտով հայտնվում է նրա սարսափելի մրցակիցը` լուսանկարչությունը։ Այն դուրս է մղել նկարչին շուկայից, և նա ստիպված է եղել մեծ տարիքում տեղափոխվել Իրան։

Հովնաթանյանի բոլոր դիմանկարները փոքր են, կամերային։ Նա նկարել է առևտրականների, արհեստավորների, գիմնազիստների։ Թեև կոմպոզիցիոն առումով նրա դիմանկարները գրեթե միանման են. կերպարները նստած են 3/4 պտույտով` մուգ կոստյում, ձեռքը` նախշավոր գոտու վրա, բայց նրանք բոլորը սեփական արժանապատվության զգացումով, բնավորությամբ մարդիկ են։ Հնարավոր է` նկարիչը, երբեմն, շոյել է իր մոդելների ինքնասիրությունը։ Բայց շատ հետաքրքիր է դիտել դիմանկարները, հիանալ դետալներով, տեղափոխվել այդ ժամանակներ:

#մշակույթ #արվեստ #Նկարիչ #Գիտեքթե

9 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page