• Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Ծովի ավետարանը ծաղկվել է 1332 թ.-ին Սարգիս Պիծակի ձեռքով, կազմվել է 1334 թ.-ին Սսում, այժմ պահվում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի գանձատանը:

18-րդ դարում Երուսաղեմի Հայոց Պատրիարք է ընտրվում Հովակիմ քանաքեռցին: Նորընտիր պատրիարքը իր հետ Երուսաղեմ է բերում ավետարանը, սակայն ճանապարհին նավաբեկության է ենթարկվում և նավը խորտակվում է: Հրաշքով փրկվում են միայն պատրիարքը և այս ավետարանը, որի պատճառով էլ կոչվում է Ծովի կամ Ծովածին Ավետարան:

#Գիտեքթե #Երուսաղեմ #Պատրիարքություն