• Ներսեհ Ա. Ա.

Ոչ մի օր առանց բանաստեղծության


ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ

Յոթ ազնիվ պատգամ

Ուսուցչուհին ասաց մեզ.

-Ձեզ յոթ սեր եմ պատգամում -

Նախ՝ Հայրենի՛ք սիրեցեք,

Ուրիշ մեծ սեր չի լինում:

Ծնողներին սիրեցեք -

Նրանցի՛ց եք ծնվել դուք:

Եվ մայր լեզուն սիրեցեք -

Նրանո՛վ եք սնվել դուք:

Բնությունը սիրեցեք -

Մա՛րդ կպահի նա միշտ ձեզ:

Ազնվությունը սիրեցեք -

Վա՛րդ կպահի նա միշտ ձեզ:

Միշտ սիրեցեք աշխատանք

Ու մեծ արվե՛ստ սիրեցեք:

Եվ այս հավերժ լուսնի տակ

Մեկին հավե՛րժ սիրեցեք...

Ով իրեն է լոկ սիրում՝

Նա դժբախտ է աշխարհում:

Յոթ սրբություն թե սիրեք -

Յոթնապատիկ կսիրվեք...

#ԱրամայիսՍահակյան #Պոեզիա #Ոչմիօրառանցբանաստեղծության

Հետևեք մեզ
facebook-ում 
  • Facebook
  • Instagram
Instagram-ում