top of page
  • Ներսեհ Ա. Ա.

Գիտե՞ք, թե,,,


Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում պահվում է հայ նկարիչների կտավների բացառիկ հավաքածու։ Որոնց մեջ է նաև Մարտիրոս Սարյանի «Դիմակով ինքնադիմանկարը» կտավը:

Մարտիրոս Սարյանը (1880-1972) մեծագույն հայ գեղանկարիչ է։ «Դիմակով ինքնադիմանկարը» նկարվել է 1933 թ.-ին։ Երբ 1911 թ.-ին Սարյանն այցել է Եգիպտոս և այնտեղից բերել մի քանի հին դիմակ, նա դրանցով նատյուրմորտներ է նկարել, հետո էլ` ինքնադիմանկար։

Պատկերում երկու դեմքի համադրություն է` կենդանի մարդու և դիմակի, որը դարերի խորքից ակնդետ հետևում է մեզ, մեր ժամանակներին։ Ի դեպ` նայում է շատ կենդանի հայացքով։ Դիմակի կողքին տեսնում ենք Սարյանին, որն աչքերը կկոցած և լարված հեռուն է նայում։ Ասես փորձում է հասկանալ, թե ինչ է սպասվում մեզ բոլորիս։ Այստեղ խաչվում են հավերժությունը և ժամանակը, մարդը և արվեստը, անցյալը և ներկան։

#մշակույթ #արվեստ #Նկարիչ #Գիտեքթե

14 views0 comments
Հետևեք մեզ
facebook-ում 
bottom of page